Սիրիայում բողոքի ակցիայի հարյուրավոր մասնակիցներ ներխուժել են Դամասկոսում գտնվող Սաուդյան Արաբիայի դեսպանտուն եւ այնտեղ ավերածություններ գործել:
Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ գրոհի են ենթարկվել նաեւ Լաթաքիայում Ֆրանսիայի եւ Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունները:Նշենք, որ Սիրիայում մարդիկ դուրս էին ելել փողոց` Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) կողմից նոյեմբերի 12-ին Սիրիայի անդամակցության կասեցման մասին որոշումից հետո: Այդպիսով նրանք իրենց աջակցությունն են հայտնում նախագահ Ասադին եւ դժգոհությունը որոշումից:
Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Արաբական պետությունների լիգան նոյեմբերի 12-ին կասեցրել է այդ կազմակերպությունում Սիրիայի անդամությունը: Դա պայմանավորված էր նրանով, որ Սիրիայի ղեկավարությունը շարունակում էր բռնություն կիրառել ցուցարարների նկատմամբ: Որոշումը կայացվել է սիրիական ճգնաժամի կարգավորման արաբական ծրագրի խախտման պատճառով:




























