Հարավային Օսիայի նախագահը կորոշվի երկրորդ փուլում, քանի որ առաջին փուլում հաղթող չի եղել: Ինչպես հայտնում է հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թեկնածուներից ոչ ոք ձայների 50%-ը չի կարողացել հավաքել:
Ըստ 86 ընտրատեղամասերից 78-ի տվյալների` ընտրությունների առաջատարը Հարավային Օսիայի կրթության նախկին նախարար Ալլա Ջիոեւան է (ձայների 24,6% ), երկրորդ տեղում է ԱԻ նախարար Անատոլի Բիբիլովը (23,8%): Մնացած 9 թեկնածուները հավաքում են ձայների 0,2% - 9,3%-ը:Համաձայն գործող օրենսդրության` երկրորդ փուլը պետք է անցնի առաջին փուլի արդյունքների ամփոփումից հետո 15 օրվա ընթացքում: Երկրորդ փուլը կայացած է համարվում, եթե նրան մասնակցում են քաղաքացիների 30%-ը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ըստ դիտորդների` ընտրությունները համապատասխանում էին միջազգային չափանիշներին:Ինչ վերաբերում է ռուսաց լեզվի մասին հանրաքվեին, մեծամասնությունը «կողմ» է քվեարկել, որ այն պետական լեզվի կարգավիճակ ստանա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Հարավային Օսիայում նախագահական ընտրություններ եւ ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու մասին հանրաքվե է անցկացվել:



























