News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Ախթալայի այն հատվածները, որտեղ տներն անցել են ջրի տակ, բնակիչները տարհանված են։ Այս մասին NEWS.am-ին պատմեց համայնքապետ Սևակ Սարգսյանը։

«Դեռ ջուրը չի իջել։ Այժմ այն բնակիչները, որոնց տները հայտնվել են ջրի մեջ, տարհանված են։ Մի հատ երկհարկանի բնակելի շենք է, երկու ընտանիք էր ապրում, դա անցել է ջրի տակ։ Տունը ջրի տակ է, նրանց տարհանել ենք։ Երկու հատ էլ առանձնատներ են։ Զոհեր ու վիրավորներ չունենք»,- նշեց համայնքապետը։ Նա ասաց, որ մոտ 15 բնակիչ է տարհանվել։

«Մարդիկ զգացել են, որ ջուրը բարձրանում է, դուրս են եկել։ Միայն 2-3-ին լոտկաներով ենք տարհանել։  Երկու մեքենա է մնացել ջրի տակ ու տները։ Առայժմ այսքանն ունենք։ Երկաթգիծը, կամուրջները կամ փլվել են կամ վնասված են»,- ասաց Սարգսյանը։

Հարցին՝ արդյո՞ք Ախթալայում էլեկտրաէներգիա կա, Սարգսյանն ասաց. «Տեղ կա կա, տեղ կա, չկա, երեկվա կայծակից անջատվել է լույսը, չենք կարողանում հասնել, սարքել, որովհետև Ախթալայի կամրջի վրայով պիտի անցնենք, կամուրջի վրայով էլ գետը գնում է, վրայով հնարավոր չէ անցնել»։

 Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գիշեր տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ՀՀ Լոռու եւ Տավուշի մարզերում փակվել են ճանապարհներ, տներն ու ավտոմեքենաները հայտնվել են հեղեղի տակ, արգելափակվել են մարդիկ, փլուզվել են կամուրջներ։ Մայիսի 26–ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ-6 միջպետական ճանապարհը երկկողմանի փակ է երթևեկության համար։  Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետեւանքով դադարեցվել է 16 համայնքների ջրամատակակարումը: Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում:Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ):   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարկոփ բնակավայր տանող հետիոտնային ճոճվող կամուրջը շահագործվել է երեկ երեկոյան
Նրանք զրուցել են աղետից տուժած բնակիչների հետ, տեղեկացրել բնակավայրերին…
Փրկարարները ավարտել են Քարկոփ գյուղը Մ-6 ավտոճանապարհին միացնող հետիոտնային կամրջի աշխատանքները
Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից…
ՆԳՆ հայտի հիման վրա ՄԱԿ-ի կողմից իրականացվել է Լոռիում և Տավուշում աղետի ազդեցության, մարդասիրական կարիքների գնահատում
Հունիսի 13-ին հաշվետվության հիմնական արդյունքներն ու առաջարկությունները ներկայացվել են ՀՀ Կառավարությանն ու միջազգային դոնոր համայնքին...
Ասում են՝ 10 կգ ոսկին ջուրը քշել, տարել է. չենք կարող այդ հարցում օգտակար լինել, ոսկին պետք չէր գարաժում պահել.Փաշինյան
Կան օբյեկտիվ տվյալներ, որոնց վրա պետք է հիմնվել ջրհեղեղից տուժածներին…
Օբյեկտիվ պատճառներով մարդիկ չեն վերադարձել իրենց բնակարաններ․ փոխվարչապետը՝ աղետի գոտում իրավիճակի մասին
Եկել ենք նախնական եզրակացության, որ մեր մոտեցումը պետք է լինի տարբերակված, մեր աջակցության հիմքում առաջին հերթին պետք է լինեն այն սուբյեկտները...
Լոռիում երկաթուղու հետ կապված աշխատանքները լավ տեմպով են առաջ գնում. հնարավոր է՝ ավելի շուտ շահագործվի. Սանոսյան
Հոբարձի կամրջի հետ կապված ժամանակավոր լուծում են գտել և հունիսի 15-ից աշխատանքներն այս ուղղությամբ կմեկնարկեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ