News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Կայունության պահպանումը Կորեական թերակղզում «ընդհանուր շահ» է Ճապոնիայի, Չինաստանի եւ Հարավային Կորեայի համար։ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան այս դիրքորոշումն է հայտնել Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սոկ Յոլի եւ Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Ցյանի հետ համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է Սեուլի եռակողմ գագաթաժողովում, տեղեկացրել է Kyodo գործակալությունը։

Բացի այդ, նշվել է, որ կողմերը հայտնել են Հյուսիսային Կորեայի միջուկազերծման կարեւորության մասին։ Կիսիդան նշել է, որ իրենք նաեւ հաստատել են համագործակցության զարգացման տրամադրվածությունը, եւ ընդգծել է, որ «երեք երկրները մեծ պատասխանատվություն են կրում տարածաշրջանի խաղաղության եւ բարգավաճման համար»։

Սեուլի հանդիպումը սկսվել է երկու ժամ հետո, երբ Հյուսիսային Կորեան տեղեկացրել է մինչեւ հունիսի 4-ը արբանյակ արձակելու պլանի մասին։ Կիսիդան հանդիպման ժամանակ նաեւ պահանջել է Փհենյանից հրաժարվել իր պլաններից՝ նշելով, որ այդ արձակումը կխախտի ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերը։

Ճապոնիայի ափային պահպանությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Հյուսիսային Կորեայից ստացել է ծանուցում մայիսի 27-ից հունիսի 4-ը արբանյակ արձակելու պլանների մասին։ Հրթիռի բեկորների անկման ենթադրվող շրջանները գտնվում են Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ