ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) վերջին շրջանում Լիբանանում եւ Իրանում գրեթե զրկվել է գործակալական ցանցից:  Այդ մասին գրում է «Ռոսբալտը»` նշելով, որ  դրանում ներգրավված է «Հըզբոլլահ» խմբավորման հակահետախուզական հատուկ բաժինը:

Associated Press -ը հաղորդում է, որ  իսլամիստներին հաջողվել է հայտնաբերել եւ ձերբակալել լրտեսական ցանցի անդամներին: Ըստ  Lenta.ru-ի` իրավիճակը կրկնվել է Իրանում.  այնտեղ մեկը մյուսի ետեւից սկսել են անհետանալ ամերիկյան, բրիտանական եւ իսրայելական հետախուզության օգտին աշխատող գործակալները: Լիբանանում եւ Իրանում անհետացած ԿՀՎ գործակալների թիվը մի քանի տասնյակի է հասնում:  Այդ կապակցությամբ ամերիկացիները Բեյրութ են ուղարկել մի շարք փորձառու աշխատակիցների, որոնց առջեւ խնդիր է դրված պաշտպանել մնացած փոքրաթիվ գործակալներին:

«Ամերիկայի ձայնը» նշում է, որ լրտեսական ստվերային պատերազմներում  արդեն պետք է սպասել գաղտնի գործակալների վախճանին: