Այսօր` դեկտեմբերի 7-ին հրդեհ է բռնկվել Հանրապետության հրապարակում` Կառավարական թիվ 2 տանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը պատկանող թիվ 203 սենյակում:

NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.36-ին, մարվել` 18.43-ին: Այրվել է 3 քմ մակերեսով պատ եւ հատակ, գրապահարան, աթոռ, ջերմահարվել է 4 մոնիտոր, օդորակիչ ու սեղան: