ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքների պատասխանատուներին ներկայացնել 2-3 թեկնածուների անուններ` մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու համար, որից հետո նոր միայն վերջնական ընտրություն կկատարվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը:
Հարցին, թե ճի՞շտ են այն խոսակցությունները, որ Մարքսիստական կուսակցության նախագահ, Տավուշի թիվ 41 ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրող Դավիթ Հակոբյանն առաջադրվելու է ԲՀԿ-ի ցուցակով, Խ. Գալստյանը պատասխանեց. «Այս պահին նման հարցեր չեն քննարկվում: Ինչպես արդեն նշեցի, միայն բոլոր 41 ընտրատարածքներից պարոն Ծառուկյանը հանձնարարել է, որ պատասխանատուները ներկայացնեն 2-3 թեկնածուներ մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու համար»:




























