Գեղարքունիքի մարզում, այսօր` փետրվարի 18-ին, ժամը 12.44-ին ահազանգ է ստացվել, որ Կարճաղբյուր գյուղի «Փարոս» ռեստորանի մոտակայքում հայտնաբերվել է Կարճաղբյուր գյուղի բնակիչ, մոտ 55 տարեկան Մայիս Մանուկյանի դին:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատը:

Մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում: