Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության հաղորդագրության՝ երկու շաբաթ տևած բարձրագույն կառավարական մակարդակով համապարփակ խորհրդակցություններից հետո Իրանը Պակիստանին է ներկայացրել պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկին իր պաշտոնական պատասխանը։

Իրանական պատասխանը բաղկացած է տասը կետից։ Հիմնվելով նախկին փորձի վրա, Թեհրանը մերժել է ժամանակավոր հրադադարը՝ պնդելով պատերազմի լիակատար և վերջնական դադարեցման անհրաժեշտությունը՝ Իսլամական Հանրապետության առանցքային պայմանների պապհպամամբ։

Առաջարկվող ծրագիրը ներառում է.

Տարածաշրջանում ռազմական գործողությունների լիակատար դադարեցում։

Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության արձանագրությունների սահմանում։

Հետպատերազմյան վերակառուցմանն առնչվող հարցեր։

Պատժամիջոցների լիակատար վերացում։