Հայաստանյան կուսակցությունների երիտասարդական կառույցները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշում են, որ գործելու են հանդուրժողոկանության շրջանակներում եւ համագործակցելու են ընտրակեղծիքների դեմ պայքարում:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Մենք` փետրվարի 24-26-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության, «Հասարակական խորհուրդ» ԵՄՀԿ-ի նախաձեռնությամբ եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ Ծաղկաձորում կազմակերպված խորհրդաժողովի մասնակից խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական կազմակերպությունների երիտասարդական թեւերի եւ երիտասարդական, հասարակական-քաղաքական շարժումների ներկայացուցիչներս, քննարկելով երիտասարդության ներգրավվածությունը եւ կշիռը քաղաքական գործընթացներում եւ պատրաստակամություն հայտնելով կազմակերպել նմանատիպ քննարկումներ եւ այլ միջոցառումներ` հանդես ենք գալիս հետեւյալ հայտարարությամբ.

Մենք` ներքոստորոգրյալներս, անհրաժեշտ ենք համարում`

Խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի երիտասարդական թեւերի եւ երիտասարդական, քաղաքական-հասարակական շարժումների շրջանակներում հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորում,

Համատեղ ջանքերի մեկտեղում երիտասարդության քաղաքական առողջ մշակույթի ձեւավորման գործում,

Արդար ընտրությունների անցկացման եւ ընտրակեղծիքների դեմ պայքարի գործում համատեղ եւ գործնական քայլերի ձեռնարկում,

Քաղաքական հայացքների հետեւանքով երիտասարդների հետապնդումների դատապարտում եւ նրանց իրավունքների պաշտպանության գործում համատեղ աշխատանքների իրականացում,

Քաղաքական գործընթացներում, մասնավորապես առաջիկա խորհրդարանական ընտրություններում երիտասարդության դերի բարձրացում»:

Հայտարարությունը ստորագրել են հետեւյալ կառույցները`

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միություն

«Հայազն » միության երիտասարդական կառույց

«Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության երիտասարդական թեւ

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

ՀՌԱԿ «Արմենակ Եկարյանի» ակումբ

ԲՀԿ երիտասարդների միություն

«Ժառանգություն» կուսակցության երիտասարդական թեւ

«Միասին» երիտասարդական շարժում

«Հասարակական խորհուրդ» երիտասարդ մտավորականների հասարակական կազմակերպություն

«Հիմա» նախաձեռնություն

ՀՀՇ երիտասարդական միություն

ՕԵԿ երիտասարդական միություն

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության երիտասարդական միություն

«Ժողովրդի Իշխանություն» հասարական-քաղաքական նախաձեռնության երիտասարդական թեւ