News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանույթան նախարարի արդեն նախկին մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը նշանակվել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի խորհրդական: Այդ մասին տեղեկատվությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը` Դավիթ Կարապետյանը:

NEWS.am-ի տեղեկություններով, Դ. Կարապետյանը ընդգրկվելու է նաեւ ՕԵԿ-ի համամասնական ցուցակի վերին հորիզոնականներում:

Հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է տեղեկատվությունն այն մասին, որ իր անունը լինելու է «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում, Դավիթ Կարապետյանը ոչ հաստատեց, ոչ հերքեց այդ լուրը, միաժամանակ նշելով, որ այս պահին կարող է հաստատել միայն իր` ԱԱԽ քարտուղարի խորհրդական նշանակվելու փաստը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ  Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով Դավիթ Կարապետյանն ազատվել է մամուլի քարտուղարի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ