Թվիթերում արված կատակը հայտնի երգիչ Ջասթին Բիբերի համար կարող է բազմամիլիոնանոց հայց արժենալ:
18-ամյա կանադացի փոփ-կուռքն իր թվիթերում տեղադրել է (որի ներքո ստորագրել են 19 միլիոն օգտվողներ) հեռախոսահամարը` «զանգեք ինձ հենց հիմա» գրառումով: Համարն, իհարկե, Բիբերին չի պատկանել, նա թվերի պատահական հերթականություն է գրել, սակայն մտացածին հեռախոսահամարն իսկական հասցեատեր է ունեցել` տարեց զույգ Թեքսասից: Կարելի է պատկերացնել խեղճ թոշակառուների վիճակը, երբ նրանց հեռախոսը պարզապես չի լռել:
Ուշքի եկած Բիբերը թվիթերի իր գրառումը ջնջել է, սակայն արդեն ուշ է եղել: Տուժածները, որոնք հազարից ավելի զանգ են ստիպված եղել տանել, պատրաստվում են նրան դատի տալ, հայտնում է TMZ-ը:




























