Նիկոլ Քիդմանն էկրանին կմարմնավորի հոլիվուդյան աստղ, հետագայում նաեւ Մոնակոյի իշխանուհի դարձած Գրեյս Քելիի կերպարը: Ֆիլմի բյուջեն, որը պատմում է այն մասին, թե կինոդիցուհին ինչպես էր յուրացնում եվրոպական իշխանական միջավայրի ինտրիգները, կազմում է 15 միլիոն դոլար:
Ինչպես The Hollywood Reporter-ին հղում անելով հայտնում է «argumenti.ru»-ն, նկարահանումները որոշել են վստահել ֆրանսիացի ռեժիսոր Օլիվյե Դաանին, որի Էդիտ Պիաֆի կինոկենսագրության մասին «Վարդագույն կյանք» ֆիլմն «Օսկար» էր բերել Պիաֆին մարմնավորած դերասանուհի Մարիոն Քոթիյարին:
Ընդ որում, ինչպես նշում է հրատարակչությունը, Արաշ Ամելի սցենարում չկան Գրեյս Քելիի կյանքի ամենանշանակալի պահերը. ոչ «Գյուղացի աղջիկը» ֆիլմի համար «Օսկարը», ոչ Հիչքոքի հետ աշխատանքը, ոչ Կաննի փառատոնում Մոնակոյի արքայազնի հետ ծանոթությունը, ոչ 1956 թվականին ամբողջ աշխարհը ցնցած հարսանիքը, ոչ դերասանուհու կինոյից հրաժարվելը, ոչ էլ, վերջապես, 1982 թվականին ավտովթարի հետեւանքով մահը:




























