Մոսկվայի դատարանը հարկադրել է երգչուհի Մերի Ոսկանյանին հերքել հայտարարությունն այն մասին, թե հայտնի նկարիչ Նիկաս Սաֆրոնովը բռնաբարել է իրեն: Նրանից բռնագանձել են 300 հազար ռուբլի, թեեւ Սաֆրանովը պահանջել է 5 միլիոն ռուբլի անձամբ նրանից եւ եւս 5 միլիոն ռուբլի` այն կայքից, որը տեղադրել է տեսանյութը:

Խոսքը «ՆՏՎ»-ի ծրագրի մի դրվագի մասին, է, որտեղ նկարչին, իր խոսքով, բերել են խաբեության միջոցով` հավաստիացնելով, որ «նկարահանելու են դասականներին»:

«Իմ հետեւից մեքենա են ուղարկել, բերել են նկարահանման ստուդիա: Ես մտնում եմ ու ինձ վրա սկսում են ցեխ շպրտել: Իսկ հաջորդ օրը ինձ զանգահարեցին հեռուստաընկերությունից եւ ներողություն խնդրեցին»,-պատմել է Սաֆրոնովը: Եթերի ժամանակ Ոսկանյանը հայտնել է, որ նկարիչը «բռնաբարել է իրեն»:

Հեռուստաընկերության ներկայացուցիչը պնդում է, որ այդ տեղեկությունը Ոսկանյանի անձնական կարծիքն է, ուստի ՆՏՎ-ն չի ընդունում հայցը: Կայքի ներկայացուցիչը նշել է, որ պատասխանատվությունը պետք է կրի երգչուհին: Երբ դատավորը դիմել է ՆՏՎ-ի ներկայացուցչին` այն հարցով, թե խմբագրությունը ստուգել է Ոսկանյանի տեղեկությունը, կողմը չի կարողացել որեւէ պատասխան տալ, հաղորդում է BFM.RU-ն:

Արդյունքում կայքից բռնագրավվել են 600 հազար ռուբլի եւ պարտավորեցրել հերքել այդ տեղեկությունը: