Հոլիվուդյան հանրահայտ դերասան Բրյուս Ուիլիսը որոշել է զբաղվել բարեգործությամբ եւ վաստակածը բարի նպատակների ծառայեցնել: Բայց նա ուրիշների նման գումարային նվիրատվություն չի կատարել, ոչ էլ աֆրիկացի երեխաների է խնամքի տակ վերցրել: Նա Այդահո նահանգին մի ամբողջ լեռ է նվիրել:
Դերասանը 1990թ.-ից ի վեր լեռան երկայնքով տեղակայված լեռնադահուկային հանգստավայրի, բարերի եւ գիշերային ակումբների սեփականատերն է, հաղորդում է Fashiontime-ը:
Կենսագրության այս փաստը երբեք չի հրապարակվել, բայց այժմ հանրությունն իմացավ Ուիլիսի ձեռնարկատիրական ոգու մասին: Ավելի քան 20 տարի եկամտաբեր հանգստյան գոտին տնօրինելուց հետո Ուիլիսը պատրաստ է այն փոխանցել Այդահո նահանգի կառավարության կողմից ուղղորդվող ոչ առեւտրային կազմակերպությանը:




























