Նյուարք քաղաքում ապրիլի 8-ին բողոքի ակցիա է տեղի ունեցել. քաղաքի բնակիչները վրդովվել են, որ քաղաքապետարանը երգչուհու հուղարկավորության օրը անվտանգությունն ապահովելու համար տեղական բյուջեից 187 հազար դոլար է հատկացրել: Նրանք պահանջում են, որպեսզի Հյուսթոնի  ընտանիքը փոխհատուցի ծախսերը, քանի որ կարծում են, որ հարկատուները պարտավոր չեն վճարել հուղարկավորության համար, որին իրենց անգամ թույլ չտվեցին մասնակցել

«Բնավ հասկանալի չէ, թե ինչու պետք է մենք վճարենք ոստիկանության ծառայությունների համար, եթե մեզ` նրա հարազատ քաղաքի բնակիչներիս, անգամ  շեմին մոտենալ թույլ չեն տվել: Հյուսթոնի ընտանիքը վախենում էր իր անվտանգության համար,  այդ դեպքում պետք է այն ինքն ապահովի, այլ ոչ թե ծախսի հարկատուների փողերը», - դժգոհում են  քաղաքի բնակիչները, հաղորդում է vesti.ru-ն:

48-ամյա Ուիթնի Հյուսթոնին մահացած գտնվել էին Լոս Անջելեսի «Բեւեռլի Հիլթոն» հյուրանոցի համարի լոգարանում` 2012 թվականի փետրվարի 11-ին:  Ըստ փորձագետների եզրակացության` երգչուհու մահվան պատճառ են դարձել մի շարք  գործոններ, որոնց թվում է թմրանյութերի  օգտագործումը եւ սրտի անբավարարությունը:

Փետրվարի 19-ին Հյուսոնին հուղարկավորել էին Նյու Ջերսի նահանգի Ֆերվյու գերեզմանատանը` հոր` Ջոն Ռասել Հյուսթոնի շիրիմի կողքին: