Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուհաբեն գտնվում է Սինգապուրի հիվանդանոցներից մեկում` ծայրահեղ ծանր վիճակում:
Ինչպես հայտնել է ավստրալական ABC հեռուստաընկերությունը, 88-ամյա Մուհաբեն հիվանդ է շագանակագեղձի քաղցկեղով, այժմ նրա մոտ թողնում են միայն մոտիկ հարազատներին: Բժիշկները նրա վիճակը ծայրահեղ ծանր են գնահատում:
Ընդ որում, Զիմբաբվեի կառավարության ներկայացուցիչները ժխտում են երկրի նախագահի հիվանդության մասին հաղորդագրությունները` պնդելով, որ Ռոբերտ Մուհաբեն մեկնել է Սինգապուր միայն այն բանի համար, որպեսզի աջակցի Սինգապուրյան համալսարան ընդունվող իր դստերը: Սակայն այդ համալսարանում ընդունելությունն սկսվելու է միայն սեպտեմբերին, հայտնում է «vesti.ru»-ն:
Ըստ ունեցած տեղեկության` Զիմբաբվեի կառավարության անդամները հետաձգել են նստաշրջանի անցկացումը, քանի որ սպասում են, որ մոտակա ժամանակներում Ռոբերտ Մուհաբեն լիազորությունները կփոխանցի պաշտպանության նախարար Էմերսոն Մնանգագվեին:




























