Ձախ ճակատի ղեկավար Սերգեյ Ուդալցովին եւ եւս մի քանի ակտիվիստների ձերբակալել են Մոսկվայում ապրիլի 11-ի առավոտյան տեղի ունեցած «Սպիտակ Դումա»  ակցիայի ժամանակ:

Ընդդիմադիրները հազիվ էին մոտեցել խորհրդարանի շենքին, երբ իրավապահները բազմության միջից հանել են Ուդալցովին, նստեցրել ավտոմեքենան եւ տարել:

Ինչպես հաղորդում է «Նովիյ ռեգիոն»-ը, մի քանի մարդ շարունակում է մնալ Պետդումայի հետեւի հատվածում: Ոստիկանությունը կոչ է անում նրանց ցրվել, քանի որ ակցիան արտոնված չէ:

Այսօր Վլադիմիր Պուտինը Պետդումայում կզեկուցի իր անելիքների մասին` նախագահի պաշտոնում, պատգամավորները նրան հարցեր են տալու: Ցուցարարները մտադիր էին Վլադիմիր Պուտինին տալ մի հարց, որը պատգամավորները չէին համարձակվի տալ. «Ե՞րբ Ռուսաստանում կլինի լեգիտիմ իշխանություն, որն ընտրվել է արդար եւ ազատ ընտրություններով», հաղորդել են Ձախ ճակատից: