Փհենյանում կայացած  կոնֆերանսում Կիմ Չեն Ընն ընտրվել է Կորեայի աշխատանքային կուսակցության (ԿԱԿ) առաջին քարտուղար:

Միաժամանակ, ինչպես հաղորդում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը, հանգուցյալ Կիմ Չեն Իրը հետմահու հռչակվել է  կուսակցության «հավերժական գլխավոր քարտուղար»:

Ավելի վաղ սպասվում էր, որ Կիմ Չեն Ընը կզբաղեցնի կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը:

Կուսակցական կոնֆերանսը կայացել է Կիմ Իր Սենի ծննդյան 100-ամյակի նախաշեմին, որը երկրում կնշվի ապրիլի 15-ին`որպես  «Արեւի օր»: