ՌԼԴԿ-ի առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ապրիլի 11-ին ելույթ ունենալով Պետդումայում, առաջարկել է Դամբարանում Լենինի կողքին տեղ պահել Ռուսաստանի կոմկուսի առաջնորդ Զյուգանովի համար:
«Մենք չարացնում ենք կոմունիստներին, որ կվերացնենք Դամբարանը եւ Լենինին: Մենք կթողնենք դամբարանը եւ Լենինին: Եւ այնտեղ երկրորդ տեղը կլինի Զյուգանովի համար: Եւ նախապես կգրվի դամբարանում. «Լենին-Զյուգանով»: Կարելի է արագացնել` դնել ապրիլի 22-ին` Լենինի ծննդյան օրը: Եւ ինձ համար էլ թողեք երրորդ տեղը, ես չեմ առարկում», - ասել է Ժիրինովսկին, հայտնում է «Միրը»:
Ըստ նրա` 2013 թվականի հունիսի 12-ին անհրաժեշտ է «Պատմական հաշտեցում» ստորագրել, որպեսզի Ռուսաստանի օրվա տոնը լրացվի նոր բովանդակությամբ: Լիբերալ-դեմոկրատների առաջնորդը կոչ է անում ներել բոլորին եւ կարգավորել ներքին հարաբերությունները, իսկ կոմունիստներին նաեւ պարգեւներ շնորհել:
«Ես առաջարկում եմ, որ նրանք այլեւս չանհանգստանան, խոստանում եմ Գենադի Անդրեեւիչին, որ մենք նրան կդնենք դամբարանում` Լենինի կողքին», - հայտարարել է Վլադիմիր Ժիրինովսկին:




























