Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, ապրիլի 18-ի երեկոյան, «Տաշիր» հանրախանութի մոտից բերման են ենթարկել 28-ամյա Լեւոն Նալբանդյանին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ապրիլի 3-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Նույն օրը, ժամը 10.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության  ծառայողները Նորքի 8-րդ զանգվածի թիվ 32 շենքի մոտից բերման են ենթարկել 38-ամյա Վահագն  Հակոբյանին, ով 2001 թ. հունիսի 4-ից հետախուզվում էր ՌԴ Սանկտ-Պետերբուրգի իրավապահների կողմից:

Նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի 22 շենքից բերման են ենթարկել 55-ամյա Արտուշ  Մուրադյանին, ով ապրիլի 6-ից հետախուզվում էր առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեղադրանքով:

Մուրադյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ: