Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 1–ի նիստում որոշում կայացրեց, որով Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների N 14 հատուկ դպրոցը կվերանվանվի՝ հատուկ դպրոց - ռեսուրս կենտրոն։

Կենտրոնի գործունեության առարկան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և մանկավարժահոգեբանական ծառայությունների 3-րդ և 4 -րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողի կրթության կազմակերպումն է՝ հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրեր իրականացնելու միջոցով, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումն է այլ ուսումնական հաստատություններում սովորող՝ կենտրոնի ուղղվածությամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, նրանց ծնողներին և ուսումնական հաստատությունների մանկավարժներին։

Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է երկու բաղադրիչով՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների բաղադրիչ և մանկավարժահոգեբանական աջակցության կազմակերպման ու տրամադրման բաղադրիչ։