Ապրիլի 19-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Զաքարիա Սարկավագի թիվ 10 տնից բերման են ենթարկել Վարդենիս քաղաքի 24-ամյա մի բնակչի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա 2011 թ. ամռանը, տեխնիկական միջոցների գործադրմամբ մտնելով Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցի 16/1 շենքի նկուղներից մեկը՝ գողացել է լուսանկարչական ապարատ, արհեստագործական գործիքներ, հագուստ եւ կոշկեղեն:
Կատարվում է նախաքննություն:

























