Կոտայքի մարզում, ապրիլի 19-ին, ժամը 15.59-ին ահազանգ է ստացվել, որ Ձորաղբյուր-Աբովյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում գտնվող կիսակառույց շինության մեջ տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Կիսակառույց քարե շինությունում այրվել են տոլ եւ ձութ` 20 քմ մակերեսով եւ երկու 20 կգ-անոց գազի բալոններից արտահոսած գազ:

























