Ոստիկանությունը ներկայացնում է ընտրախախտումների դեպքերով կատարվող քննությունների ընթացքը:
Ըստ այդմ, ի լրումն ոստիկանության Մալաթիայի բաժնի ապրիլի 15-ի հաղորդագրության նշվում է հետեւյալը.
«Ապրիլի 15-ին, թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը (ՀԱԿ) հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18:40-ի սահմաններում, Սվաճյան փողոցի 44 շենքի շքամուտքում մի խումբ անհայտ անձինք ծեծի են ենթարկել իրեն եւ ՀԱԿ պատգամավորի թեկնածու Բաբկեն Գարոյանին:
Ապրիլի 16-ին ՀՀ քր. օր.-ի 117-րդ հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը/ հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նույն օրն ուղարկվել նախաքննության:
Պարզվել է, որ Գայանե Առուստամյանին եւ Բաբկեն Գարոյանին ծեծի է ենթարկել Վարդան Վարդանյանը / համատիրության նախագահ/:
Նախաքննությունը շարունակվում է:
Ապրիլի 19-ին ավելացված դեպքեր
Ոստիկանության Էրեբունիի բաժին
«Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի ապրիլի 11-ի համարում տպագրված «Մարդիկ գրանցված են նաեւ եկեղեցու բակում եւ վառելիքի օբյեկտ-բազաներում» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ:
Ոստիկանության Ստեփանավանի բաժին
Ապրիլի 19-ին Անուշավան Նիկողոսյանը («Անդավ» ՍՊԸ, ԱԺ պատգամավորական թեկնածու) հաղորդում է ներկայացրել, որ նույն օրը ժամը 19-ի սահմաններում անհայտ անձը գողացել է Բաղրամյան փողոցի թիվ 25 շենքի պատին փակցված իր գովազդային պաստառը:
Նյութերը նախապատրաստվում են Լոռիի մարզի քննչական բաժնում»:




























