Վանաձորի մի բնակչուհի իր ծանոթ 17-ամյա մեկ այլ բնակչուհու ներգրավել է պոռնկության մեջ:Այս մասին NEWS.am-ի տեղեկացրեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Ոստիկանությունից ավելին պարզել չհաջողվեց, քանի որ հետաքննություն է կատարվում:
Մեր ունեցած տեղեկություններով, պոռնկության մեջ ներգրավված 17-ամյա աղջիկն աշակերտուհի է եւ այդ գործում ներգրավվելուց հետո անտեսել է նաեւ իր դասերը: Նրան պոռնկության մեջ ներգրաված ընկերուհին 23 տարեկան է:




























