ԲՀԿ նախկին անդամ, թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Ռոբերտ Մասումյանի նախընտրական շտաբի պետ Գառնիկ Բաբայանը «Ժամանակ» թերթի հարցին ի պատասխան պնդել է, որ Ռոբերտ Մասումյանը ոչ մեկի ոչինչ պարտք չէ:
««Ի՞նչ է նշանակում 30 հազար (դոլար) վերցրել է, այդպիսի բան գոյություն չունի, վերցրել է, չի վերցրել, բայց այսօր պարտք չէ ոչ ոքի, նամանավանդ ԲՀԿ-ին ու Գագիկ Ծառուկյանին»: Ինչ վերաբերում է, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Մասումյանին պատժելու է ամենախիստ ձեւով եւ ասել է թե` «ականջները կտրելու եմ»` ասաց. «Փաստեր ունե՞ք, թե՞ լսելով եք ասում: Ես չեմ կարծում, որ Ծառուկյանը նման բան է ասել, քանի որ նա լուրջ անձնավորություն է, ով ունի իր տակտը եւ խելացի է. կուլտուրական մարդը իրեն չի կարող նման բան թույլ տալ»,- գրում է «Ժամանակ» թերթը:




























