Այս տարվա նոյեմբերին Լեռնային Ղարաբաղում սպառողական գները 0.6 տոկոս աճ են ունեցել, ինչը պայմանավորված է մի շարք ապրանքների գների փոփոխմամբ։

Ինչպես NEWS.am-ին հայտնել են ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ԼՂՀ-ում 2008թ. համեմատ սպառողական գների գործակիցը կազմել է 104 տոկոս։

Մայրաքաղաք Ստեփանակերտում սպառողական գների գործակիցը 2009թ. նոյեմբերին, 2008-ի դեկտեմբերի համեմատ, կազմել է 105.1 տոկոս։

2009թ. նոյեմբերին սպառողական գների գործակիցն աճել է 0.6 տոկոսով, ծառայությունների մատուցման ոլորտում՝ 0.2 տոկոսով։

2006թ. համեմատությամբ՝ 2009թ. նոյեմբերին ԼՂՀ-ում սպառողական գների գործակիցը կազմել է 121.3 տոկոս, իսկ 2009թ. հունվար-փետրվար ամիսներին՝ 2006թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 103.7 տոկոս։