Երեւանում, ապրիլի 25-ին, Կիեւյան կամրջից իրեն ցած նետած եւ մահացած ազգությամբ եզդի, 17-ամյա Ալմասը Մ.-ի ինքնասպանություն գործելու պատճառը սիրո հողի վրա հոր հետ ունեցած վիճաբանությունն է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Նրանց փոխանցմամբ` աղջիկը վիճել է հոր հետ, քանի որ սիրելի տղա է ունեցել եւ իրեն չեն թողել գնալ հանդիպման: Այդ պատճառով 17-ամյա աղջիկը դիմել է ինքնասպանության:

Փորձեցինք այս ոչ պաշտոնական տեղեկատվությունը ճշտել Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանից: նա NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ  տեղյակ չէ նրա ընտանիքից եւ հետաքրքրվել է, սակայն առայժմ որեւէ բան չի կարողացել իմանալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կիեւյան կամրջի տակ ապրիլի 25-ին գտել են ազգությամբ եզդի 17-ամյա  Ալմաստ Մ.-ի դիակը: Դեպքը տեղի է ունեցել ժամը 18-ի սահմաններում: Ընթանում է նախաքննություն, նյութեր են նախապատրաստվում: