«Պարոն Փաշինյանը, երբ եկավ իշխանության, ասում էր՝ ժողովուրդը տուգանելու մատերիալ չի, ճի՞շտ է, հիմի ժողովրդին ոչ թե տուգանելու մատերիալ է սարքել, այլ ժողովրդին լրիվ մատերիալ է սարքել»,- Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում «Միասնության թևերի» վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի հետ հանդիպմանը ասել է Վարդան Հայրապետյանը։

Նա նշել է, որ 20 ժամ ամեն օր ղեկին լինելով անհնար է փոքր խախտումներ թույլ չտալ, իսկ գործող սխալ համակարգի հետևանքով վարորդից բալեր հանելը, տուգանքներ վճարելն ու ընտանիք պահելն անհամատեղելի են։

Ի պատասխան՝ Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ բալային գործող համակարգը պետք է վերանայվի այնպես, որ երաշխավորվի ճանապարհային երթևեկության անվտանգությունը, բայց նաև վարորդներն անարդար վիճակում ու անարդար տուգանքների տակ չհայտնվեն:

Մասնավորապես, «Միասնության թևերի» ծրագրով` բալային շեմը բարձրանալու է մինչև 18 միավոր, ինչպես նաև կլինեն խախտումներ, որոնց դեպքում բալեր չեն հանվի։

Մանրամասները տեսանյութում։