Լիբանանի բանակի շտաբի պետ, գեներալ Ռոդոլֆ Հայկալը և հրադադարի համաձայնագրի կատարման վերահսկողության կոմիտեի նախագահ, ԱՄՆ գեներալ-լեյտենանտ Ջոզեֆ Քլիրզֆիլդը Բեյրութի ավիաբազայում արտահերթ հանդիպում են անցկացրել, հայտնել է Al Arabiya-ն՝ հղում կատարելով լիբանանյան բանակի հայտարարությանը։

«Արտահերթ նիստը գումարվել է Քլիրզֆիլդի կարճատև այցի արդյունքում, քննարկվել են Լիբանանում անվտանգության իրավիճակը և տարածաշրջանային իրադարձությունները, ինչպես նաև մեխանիզմի առավելությունները հնարավորինս արդյունավետ օգտագործելու և դրա աշխատանքը զարգացնելու ուղիները»,- նշվել է հայտարարության մեջ։

Բանակցությունների ընթացքում երկու կողմերն ընդգծել են լիբանանյան բանակի դերի կարևորությունը և ընթացիկ փուլում նրա աջակցության անհրաժեշտությունը, նշվել է հայտարարության մեջ։

Հանդիպումից հետո ավելի ուշ Քլիրզֆիլդը մեկնել է Լիբանանից։