NEWS.am-ի տեղեկություններով, այս պահին Շիրակի մարզի Անի համայնքի մի շարք հասցեներում խուզարկություններ են կատարվում։

Մեզ հայտնի դարձավ, որ իրավապահները խուզարկում են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակը։

Կան բերման ենթարկվածներ ու ձերբակալվածներ։

Այս առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են. «Նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։

Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։