Որեւէ երաշխիք չկա, որ 2010թ. տնտեսական առումով դրական տեղաշարժ է լինելու: Այդ մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

«Իմ գնահատումներով՝ 2010թ. մեզ սպասվում է անկման խորացում: Ընդ որում, սա ամենալավատեսական կանխատեսումն է»,- արձանագրեց Ասատրյանը՝ նշելով, որ 2010թ. տնտեսական անկումը 2009թ. հետ համեմատ կարող է լինել 1,5 տոկոսի չափով: Հիշեցնենք, որ, ըստ Ասատրյանի կանխատեսումների, 2009թ.-ին կլինի 15 տոկոսից ավելի անկում:

Բագրատ Ասատրյանը նշեց նաեւ, որ որոշ ոլորտներում հնարավոր է տնտեսական աճ, սակայն, օրինակ, արտաքին առեւտրում, արտաքին ֆինանսական հոսքերում անկում է նկատվելու:

Տնտեսական աճ, ըստ ԿԲ նախկին նախագահի, կարելի է ակնկալել միայն 2011թ.-ին: