Հայաստանի կառավարությունը քննարկել եւ հաստատել է օտարերկրյա պետություններին աջակցելու համար ազգային փորձագետների խմբի ձեւավորման կարգը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունը, անդամակցելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, որոշակի պարտավորություններ ունի, եւ, անհրաժեշտության դեպքում կարող է մրցութային կարգով ձեւավորել փորձագետների խումբ, օտարերկրյա պետություններում քիմիական, ճառագայթային եւ կենսաբանական վտանգների հետ առնչվող` հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակի դեպքում աջակցություն ցուցաբերելու համար: Փորձագետների խմբի ձեւավորման կարգը առավել դյուրին կդարձնի միջազգային համագործակցությունը, կապահովի հայ մասնագետների ներգրավումը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընդհանուր փորձագիտական խմբերում: