Հայաստանի կառավարությունը իր պահուստային ֆոնդի հաշվին 79 մլն 935 հազար դրամ է հատկացրել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ գումարը տրամադրվել է 2009թ. աշխարհի, Եվրոպայի առաջնություններում եւ գավաթի խաղարկություններում հաղթողներին ու մրցանակակիրներին դրամական մրցանակներ հանձնելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ` գործադիրը 6 մլն դրամ է հատկացրել ՀՀ գիտության եւ կրթության նախարարության գիտության պետական կոմիտեին, «Ծիծեռնակաբերդ» զբոսայգու եւ թանգարանային համալիրի կանաչապատման նպատակով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ի օգտագործած ջրի պարտքը մարելու նպատակով, իսկ Ազգային անվտանգության ծառայությանը՝ 5 մլն 852 հազար դրամ` ծախսերի փոխհատուցման նպատակով: