Էրդողանն «անկեղծորեն» համոզված է, որ աշխարհի 20 երկրներ եւ ամերիկյան նահանգների մեծ մասը «կեղծիքը» ճշմարտության տեղ են ընդունել

Թուրքիայի վարչապետը կոչ է արել Հայաստանին բացել իր արխիվները պատմաբանների համար եւ ապացույցներ ներկայացնել այն հայտարարության օգտին, թե 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանություն է եղել, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Էրդողանը նման ոգով հանդես է եկել այդ գործակալության հեռուստատեսային հաղորդումներից մեկի ժամանակ՝ ԱՄՆ կատարած իր վերջին այցի ընթացքում: Աղբյուրի պնդմամբ, Էրդողանը հայտնել է, թե, իր խոսքերով, «այսպես կոչված» Հայոց ցեղասպանությունը կեղծիք է: Թող փորձեն ապացոուցել դա":

Գործակալությունը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է աշխարհի 20 երկրների եւ ամերիկյան նահանգների ¾-ի կողմից:

Ինձ վերաբերում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին, Էրդողանը նկատել է, որ Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի հոկտեմբերի 10-ին ստրագրված արձանագրությունները, եթե մինչ այդ առաջընթաց չգրանցվի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում:

Bloomberg-ը կարծիք է հայտնում նաեւ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության թուլացումը կարող է նպաստել ԵՄ-ին վերջինիս անդամակցելու հարցին, նաեւ ԱՄՆ-ի հետ Անկարայի կապերի լավացմանը՝ հիշեցնելով, որ ամերիկյան Կոնգրեսը քննադատում է Օբամայի վարչակազմին Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելու համար: