Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Russia Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Թուրքիան գործընկերներ չեն «Արեեւլյան հոսք» գազային նախագծում, չնայած որ, գազատարը Nabucco-ի գազամուղի հետ միասին կանցնի Թուրքիայի տարածքով:
"Մենք գործընկերներ ենք Nabucco նախագծի շրջանակներում: Ես երկու նախագծերն էլ դիտարկում եմ իբրեւ միմյանց լրացնող, քանի որ Եվրոպան չի կարող բավարարվել դրանցից մեկով: Միասին նրանք ամբողջությամբ համապատասխանում են Հին աշխարհի պահանջներին: Մենք մասնակցում ենք «Արեւելյան հոսքին»՝ ուսումնասիրման մակարդակով: Իսկ Nabucco ծրագիրը ինչպես հայտնի է, իր մեջ ներառում է 6 երկիր` Թուրքիա, Ռումինիա, Բուլղարիա, Հունգարիա, Ավստրիա եւ Գերմանիա: Այս նախագծով արդեն վերոնշյալ երկրներում զբաղվում են համապատասխան ընկերությունները: Իհարկե, Թուրքիան տարանցիկ երկիր է, սակայն կան էներգիա մատակարարող եւ օգտագործող երկրներ: Թուրքիան նաեւ օգտագործող երկիր է: Այնպես որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ կյանքի կոչել Nabucco նախագիծը, ինչի վրա աշխատում եմ ես եւ համապատասխան նախարարներն ու իշխանության այլ ներկայացուցիչներ:




























