Հայաստանի արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը NEWS.am-ի թղթակից հետո զրույցում հերքել է քաղաքում շրջանառվող լուրերը, թե Նաիրի Հունանյանին տեղափոխել են հիվանդանոց: «Նման բան չկա: Նաիրի Հունանյանին „Դատապարտյալների հիվանդանոց“ չեն տեղափոխել, նա գտնվում է „Երեւան-Կենտրոն“ ՔԿՀ-ում»,- նշեց մամուլի քարտուղարը:
Նշենք, որ դեկտեմբերի 11-ին Երեւանում լուրեր են շրջանառվում, թե Հունանյանն իրեն վատ է զգացել եւ նրան տեղափոխել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ Նաիրի Հունանյանը մեկն էր այն 5 ոճրագործներից, որ 1999թ. հոկտեմբերի 27-ին ներխուժեցին Հայաստանի Ազգային ժողովի շենք եւ սպանեցին վարչապետ Վազգեն Սարգսյանին, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանին, ու եւս 6 հոգու՝ նախարարների եւ պատգամավորների:




























