Հունիսի 20-ին՝ ժամը 11։15-ին, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Արին Բերդի փողոցում ձերբակալել և ոստիկանության Էրեբունու բաժին են տեղափոխել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի 65-ամյա վարորդին։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: 

Նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, 65-ամյա տղամարդը վարչական իրավախախտումը չարձանագրելու նպատակով պարեկային ծառայողներին կաշառք էր առաջարկել։

Տղամարդը կազմված փաստաթղթերով ներկայացվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե։