Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը հավակնում է ԱԺ փոխնախագահի պաշտոնին և արդեն առաջադրվել է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում այդ մասին ասաց ինքը՝ Ալխաս Ղազարյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՔՊ խմբակցությունից Վահագն Ալեքսանյանն առաջադրվել էր ԱԺ փոխխոսնակի պաշտոնում։
Հիշեցնենք, որ երեկ ՔՊ–ն փակ գաղտնի քվեարկությամբ որոշեց, որ նոր խորհրդարանում ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրվի Ռուբեն Ռուբինյանը։





























