2010թ. նախատեսված է նվազեցնել Լեռնային Ղարաբաղի պետական կառավարման մարմինների պահպանման ծախսերը: 2010թ. պետբյուջեով ԼՂՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված է 262 մլն 826 հազար դրամ, ինչը մոտ 6 մլն 550 հազարով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: ԼՂՀ կառավարության բյուջեն նախատեսված է 262 մլն 52 հազար դրամ, ինչը մոտ 15 մլն-ով պակաս է 2009թ. ցուցանիշից: Եկող տարի Ազգային ժողովի բյուջեն կազմելու է 198 մլն 606 հազար, մոտ 9 մլն-ով քիչ քան այս տարի: Ծախսերի նվազեցում արվել են էլեկտրաէներգիայի, տրանսպորտի եւ այլ հոդվածներով:
2 մլն-ով կրճատվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ծախսերը:
Մոտ 86 մլն դրամ 2010թ. կծախսվի Ազգային Ժողովի ընտրությունների համար: Ավելացվել է ԼՂՀ Գերագույն եւ Վերաքննիչ դատարանների, առաջին ատյանի դատարանների եւ դատական դեպարտամենտի բյուջեն՝ 907 հազարով ավելի, քան 2009թ.:
Մոտ 2 մլն-ով ավելացվելու է ԼՂՀ Վերահսկիչ պալատի բյուջեն:



























