Իրանի հարավում ԱՄՆ-ի հասցրած նոր հարվածների հետևանքով երեք մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է իրանական «Fars» գործակալությունը։

«Հորմոզգան նահանգի վրա ամերիկյան բանակի հարձակման հետևանքով... զոհվել են շրջակա միջավայրի պահպանության ծառայության աշխատակցի ընտանիքի անդամները, այդ թվում՝ երկու որդիները և հարսը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գործակալության տվյալներով՝ հարվածի տակ են հայտնվել շրջակա միջավայրի պահպանության հենակետը և անասնակերի պահեստը։

Ամերիկյան զինվորականները հուլիսի 8-ից սկսած հարձակումների մի քանի շարք են իրականացրել Իրանի դեմ։ ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, թե դա արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։ Իրանցի զինվորականները հարվածներով են պատասխանել Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։