Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հայտնել է, որ նավը հարձակման է ենթարկվել Դիբբա քաղաքից 17 ծովային մղոն դեպի արևելք՝ էմիրաթական Էլ Ֆուջայրահ նավահանգստի մոտակայքում:
Նավի անձնակազմը UKMTO-ին զեկուցել է, որ նավին դիպել է անհայտ արկ, ինչի հետևանքով վնասվել է ղեկային մեխանիզմը: Հաղորդվում է, որ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել, բոլորն ապահով վիճակում են:





























