Ճգնաժամի մեկնարկից ի վեր առաջին անգամ՝ հինգ օրվա ընթացքում, միջազգային կազմակերպությունները Սեուտայում սննդամթերք են բաժանել Մարոկկոյից ժամանած միգրանտներին, հայտնում է Cadena SER ռադիոկայանը։
«Կարմիր խաչը և «Հարավ-Հարավ» համագործակցության կազմակերպությունը ճգնաժամի մեկնարկից ի վեր առաջին անգամ Սեուտայում առաջին անհրաժեշտության սննդամթերք են բաշխել շուրջ երկու հազար միգրանտների միջև»,- փոխանցում է ռադիոկայանը։
Ըստ Cadena SER ռադիոկայանի՝ սննդամթերքի բաշխումն իրականացվել է Տրամպոլին լողափի մերձակայքում, որտեղ ճամբարել էին բազմաթիվ միգրանտներ։ Նրանց բաժանել են խմելու ջուր, հաց, կաթ, թխվածքաբլիթներ, թունա ձկան պահածոներ և հրուշակեղեն։ Անվտանգությունն ու կարգուկանոնն ապահովելու նպատակով գործընթացին հետևել են ոստիկանության ուժերը։
Հուլիսի վերջին Իսպանիայի ինքնավար քաղաք Սեուտան, որը գտնվում է Հյուսիսային Աֆրիկայում և սահմանակից է Մարոկկոյին, բախվել է միգրանտների զանգվածային ներհոսքի։ Իսպանիան ոստիկանության, Քաղաքացիական գվարդիայի և զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ է ուղարկել այնտեղ։




























