Տուլայի մարզում գտնվող Wildberries-ի պահեստի տարածքում անօդաչու թռչող սարքի ընկնելուց հետո հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնել է նահանգապետ Դմիտրի Միլյաևը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Ըստ նախնական տվյալների՝ զոհեր չկան, տուժել է մեկ մարդ, նրան այժմ բժշկական օգնություն է ցուցաբերվում»,— նշել է նա։





























