Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովոսիբիրսկ կատարած աշխատանքային այցի շրջանակում հայտարարել է, որ երբեք ոչնչից չի վախեցել, հաղորդում են «Վեդոմոստի»-ն։

Այսպես նա մեկնաբանել է արհեստական բանականության (ԱԲ) պատճառով առաջացող սպառնալիքների թեման։

Ակադեմգորոդոկում գտնվող Նովոսիբիրսկի համալսարանի ուսումնական-գիտական կենտրոնում ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Պուտինը հարցրել է, թե ինչ սպառնալիք կարող է ստեղծել ԱԲ-ն։

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, ձեզ անկեղծ կասեմ՝ դուք վախենալու ոչինչ չունեք», — պատասխանել է նախագահին ուսանողը։

«Իսկ ես երբեք ոչնչից չեմ վախեցել», — ժպիտով նշել է Պուտինը։