Այսպես կոչված «տնտեսական Դ-օր»-ը շեղող հնարք է Ամերիկայի սեփական ճգնաժամից՝ աննախադեպ պարտքից և տոկոսադրույքների կտրուկ աճից։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

«Ձախողված քաղաքականության համառ շարունակությունը միայն կհանգեցնի հետագա պարտության և իրանցիների կողմից թշնամանքի խորացման։ ԱՄՆ-ի տնտեսական ահաբեկչությունը սպառնում է համաշխարհային տնտեսությանը և ինքնիշխանությանը ողջ աշխարհում», — նշել է նա։

Թրամփ. Ցանկացած երկիր, որը որևէ աջակցություն ցուցաբերի Իրանին, կբախվի հսկայական հետևանքների