Թուրքիայի Սամսուն նահանգի ափերի մոտ հայտնաբերվել է առանց անձնակազմի նավակ, ափի մոտ գտնվող օբյեկտը նկատել է տեղացի ձկնորսը, հաղորդել է İhlas Haber Ajansı (IHA) գործակալությունը։

«Անանձնակազմ սուզանավ է հայտնաբերվել Սամսուն քաղաքի Չար Շամբա շրջանի ափերի մոտ»,- նշվել է տեքստում։

Տեղեկացվել է, որ նավակը հայտնաբերվել է լողափին։ Ձկնորս Քազըմ Բալթաօղլուի խոսքով՝ սկզբում նա ջրում գտնվող օբյեկտը սովորական նավակ է համարել, սակայն ավելի ուշ հասկացել է, որ դա անանձնակազմ սարք է, որից հետո տեղի ունեցածի մասին հայտնել է ժանդարմերիային և առափնյա պահպանությանը։

Գործակալության տվյալներով՝ հաղորդումը ստանալուց հետո դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների և փրկարար ծառայությունների աշխատակիցները։ Սարքի ծագումն ու նշանակությունը կպարզվեն ստուգման ընթացքում։