Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության:

Բոլորը տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Ըստ Գագիկ Շամշյանի, մարդատար «ՊԱԶ» ավտոբուսը սպասարկում էր Արթիկ-Երևան երթուղին։

Նշենք, որ ողբերգական վթարի հետեւանքով զոհվել է 5 քաղաքացի։