Արագածոտնի մարզում երեկ՝ սեպտեմբերի 2–ին, տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն. Նա նոր է վիրահատվել, վիճակը միջին ծանրության է, կայուն է։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում նշեց «Արմենիա» ԲԿ–ի գլխավոր տնօրենի վիրաբուժական գծով տեղակալ Աշոտ Կուրղինյանը։

«Տղամարդն ունեցել է կողերի կոտրվածք և ազդրոսկրի գլխիկի կոտրվածք։ Կյանքին վնաս սպառնացող իրավիճակ չունենք»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17:15-ի սահմաններում Քուչակ-Ապարան ավտոճանապարհին բախվել էին մարդատար «ՊԱԶ» ավտոբուսն ու «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։

Վթարի հետևանքով 5 հոգի մահացել էին, 11 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Ապարանի և տարբեր բժշկական կենտրոններ։ Բոլոր զոհված քաղաքացիները Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներն են եղել։

Ողբերգական վթարից տուժածների թիվը հասավ 11–ի. նրանց մեջ 17 տարեկան երեխա կա. նոր մանրամասներ

Բացառիկ. ողբերգական վթարի հետեւանքով զոհված քաղաքացիները Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներն են եղել

Ի՞նչ վիճակում են ողբերգական վթարից տուժած 11 քաղաքացիները. մանրամասնում է ԲԿ–ի փոխտնօրենը